«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Բայց ախր ինչու՞, չեմ ուզում ասել ինչի՞ դիմաց

Բայց ախր ինչու՞, չեմ ուզում ասել ինչի՞ դիմաց
07.04.2024 | 11:55

Շահրամանյանի հարցազրույցը « Le Figaro»-ին:

Ի՞նչ է ստացվում.

ա) Էթնիկ զտում ու բռնի տեղահանություն չի եղել:
Շահրամանյանը, Մովսես մարգարեի նման անսացել է Արցախի բնակչության կամքին ու կազմակերպել նրանց կամավոր արտագաղթը հայրենիքից:

բ) Միջազգային ոչ մի կառույց իրավունք չի ունենա Ալիևին մեղադրել Արցախի դատարկման համար:
Անգամ Պուտինն այլևս չի կարող Ալիևին մեղադրել այն Բանում, որ վերջինս խախտել է 2020 թ. տված խոստումը ՝
պաուզա տալ, չմտնել Արցախ:
(Ի՞նչ կարող էր անել Ալիևը. եթե արցախցիները որոշել էին լքել երկիրը: Միայն ափսոսել, ուրիշ ոչինչ):

գ) Այս հարցազրույցով հանվում են նաև ռուս խաղապահների հասցեին հնչող մեղադրանքները:
(Ի՛նչ է, զենքի կիրառմա՞մբ պետք է արգելեին կամավոր տեղահանությունը):

Ցավում եմ, բայց սա եմ ընկալել այդ հարցազրույցից:
Բայց ախր ինչու՞...
Չեմ ուզում ասել ինչի՞ դիմաց:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ